Վիքիճամբարը կազմակերպում է Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը:
2014 թվականին Վիքիճամբարը ճանաչվել է Վիքիմեդիա ամենահավես նախագիծը։ Վիքիմեդիա միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և իրենց հիացմունքը Վիքիճամբարի գաղափարի և կազմակերպման մակարդակի մասին: Մենք միավորել ենք երիտասարդների, ովքեր ազնվորեն հավատում են համագործակցությանը, միմյանց օգնելու, ազատ ստեղծագործելու միջոցով ազատ գիտելիքի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուրի մասնակցության կարևորությանը: Մենք բարձր ենք գնահատում երեխաների ու պատանիների ներուժը և ստեղծում միջավայր, որտեղ բոլորը կարող են հասնել իրենց հնարավորությունների ամենաբարձր սահմանին: |
Վիքիճամբարի ղեկավար։ Ես պատասխանատու եմ Վիքիճամբարի կազմակերպման և իրականացման համար։
Ճամբարային փորձ։ Ճամբարների շատ եմ մասնակցել, իսկ որպես ճամբարի ղեկավար` 29 անգամ: Փորձն ինձ թույլ է տալիս երեխաներին և երիտասարդներին ավելի լավ հասկանալ։ Հետաքրքրություններ։ Սիրում եմ ակտիվ կյանք` սպորտ, արշավներ: Էկոլոգիան իմ մասնագիտական հետաքրքրությունն է։ Բնության և բնապահպանության մասին իմ մասնագիտական գիտելիքներով փորձում եմ երեխաների և տարբեր մարդկանց մեջ բնության պահպանության համար սեփական պատասխանատվության զգացում առաջացնել։ Առողջ ապրելակերպի կողմնակից եմ, հաճույքով եմ զբաղվում սպորտով, հատկապես լողով և հեծանվասպորտով։ Վիքիպեդիայում խմբագրում եմ հիմնականում բնապահպանական և աշխարհագրական թեմաներով հոդվածներ: |
Վիքիօգնականների պատասխանատու։ Ես զբաղվում եմ Վիքիճամբարի կրթական հարցերով։
Ճամբարային փորձ։ Վիքիճամբարների և Վիքիպեդիայում ունեցած փորձն ինձ թույլ է տալիս լուծել գիտակրթական կյանքի բոլոր հաճելի և խրթին խնդիրներն այնպես, որ թիմի մյուս անդամները հանգիստ զբաղվեն յուրաքանչյուրն իր գործով: Հետաքրքրություններ։ Ես սիրում եմ հետաքրքիր, պատմական, զվարճալի և ուսուցողական պատմություններ անցյալից, ունեմ նաև վիքի կյանքի հետաքրքիր և զավեշտալի պատմությունների պաշար։ Իմ երկարատև աշխատանքային և կյանքի փորձը հաճախ վերածում եմ օգտակար խորհուրդների ամեն հարցում։ Ես շատ եմ սիրում արվեստը՝ գեղարվեստ, կինեմատոգրաֆիա, դասական երաժշտություն և գրականություն։ |
ՎՄՀ նախագահ։ Ես Վիքիմեդիա Հայաստանի նախագահն եմ և ուղղորդում եմ Վիքիճամբարների նախապատրաստական, իրականացման ընդհանուր աշխատանքները, հավաստիանում, որ ամեն ինչ արված է ճամբարը բարձր մակարդակով իրականացնելու համար։
Ճամբարային փորձ։ Մասնակցել, կազմակերպել և իրականացրել եմ բազմաթիվ ճամբարներ։ Ունեցածս փորձը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ և գնահատել հնարավորություններն ու ռիսկերը։ Հետաքրքրություններ։ Մասնագիտությամբ բժիշկ եմ, դասախոսում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ուսանողների հետ աշխատանքն ինձ շատ է ոգևորում։ Սիրում եմ ճանապարհորդել և աշխարհը բացահայտել տարբեր անկյուններից։ |
Միջոցառումների պատասխանատու։ Վիքիճամբարում ես միջոցառումների պատասխանատու եմ նաև ջոկատավար։
Ճամբարային փորձ։ Մասնակցել եմ 23 ճամբարի, 20-ը՝ Վիքիճամբարն է։ Սովորեցնում եմ աշխատել թիմով մեկ ընդհանուր նպատակի համար, ինչը նրանց շատ կօգնի ապագայում: Հետաքրքրություններ։ Շատ եմ հետաքրքրվում արշավներով, երկար ժամանակ է կազմակերպում և մասնակցում եմ: Ինքս լինելով աշխարհագրագետ՝ սիրում եմ ճանապարհորդել և նոր հետաքրքիր վայրեր բացահայտել ինձ համար: Սիրով արդեն երկար տարիներ զբաղվում եմ կամավորությամբ։ Խմբագրում եմ Հայերեն Վիքիպեդիայում: Հետաքրքրվում և զբաղվում եմ սպորտով՝ մասնավորապես ֆուտբոլով, ինչպես նաև ֆիլմեր եմ սիրում դիտել և վերլուծել: Ինձ դուր է գալիս պատանիների և երեխաների հետաքրքրասիրությունը, կարծում եմ դա կարևոր հատկություններից մեկն է, որ պետք է անընդհատ զարգացնել: |